
«Ակունք» հիմնադրամը հիմնվել է որպես բարեգործական նախաձեռնություն: Մեր առաքելությունն է աջակցել Հայաստանի խոցելի խմբերին և զարգացնել համայակական կամավորական շարժումը:
Հիմնադրվել է 24/հուլիս/2019թ.-ին գործարար Գրիգոր Դանիելյանի կողմից։
Մեր նպատակներն են՝
- Սոցիալական, հոգեբանական և տեխնիկական աջակցություն Հայաստանի բնակչության խոցելի խմբերին։
- Տրամադրել օգնություն դժվարին կացության մեջ հայտնված մարդկանց, հաշմանդամներին, զարգացման յուրահատկություններ ունեցող երեխաներին, Արցախյան ազատագրական պայքարի մասնակիցներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց։
- Աջակցություն զարգացման յուրահատկություններով երեխաներին խնամող, նրանց դաստիարակությամբ և կրթությամբ զբաղվող, մասնագիտացված պետական և ոչ առևտրային կազմակերպություններին։
- Հասարակության տարբեր շերտերի ներգրավումը կամավոր բարեգործական աշխատանքներում։