Ծրագրեր

ՓՐԿԻՉ ՍԵՆՅԱԿ

Մենք հույժ կարևոր ենք համարում կրթական և դաստիարակչական գործընթացներում սահմանափակ հնարավորություններով երեխաների ներգրավվածությունը:

Ֆիզիկական և (կամ) հոգեկան զարգացման յուրահատկություններ ունեցող երեխաների առողջությունը պահպանելու և նրանց զարգացումն ապահովելու մեթոդներից մեկը հատուկ զարգացնող և կազդուրող սենյակներում անցկացվող դասընթացներն են: Սա ոչ միայն պարապմունքների սենյակ է, այլ յուրահատուկ ձևով կազմակերպված միջավայր, որը լի է զանազան խթանիչներով, որոնք դրական ազդեցություն են ունենում երեխայի հոգեկան և զգայական վիճակի վրա:

Նմանատիպ սենյակների միջավայրը ստեղծում է անվտանգության և պաշտպանվածության զգացողություն, դրական զգայական ֆոն, նվազեցնում է անհանգստությունը և ագրեսիվությունը, նաև օգնում է բացահայտել երեխայի ստեղծագործ ներուժը։

Բազմակողմանի զգայական միջավայրում կազմակերպված դասընթացները օգնում են հանել մկանային և հոգեբանականզգացմունքային լարվածությունը, ակտիվացնում են կենտրոնական նյարդային համակարգի ֆունկցիաները: «Փրկարար սենյակների» սարքավորումները պարունակում են զարգացնող, պրոֆիլակտիկ և շտկիչ հզոր ներուժ: Նման սենյակներում կազմակերպված դասընթացները օգնում են թեթևացնել երեխաների հոգեբանական, զգայական վիճակը` ձևավորելով դրական տրամադրվածություն, ամրապնդելով հոգեկան և ֆիզիկական առողջությունը:

    Յուրահատուկ երեխաներ

    Այս ծրագիրը զարգացման յուրահատկություններ ունեցող երեխաների աջակցության մեր ամենաընդգրկուն ծրագիրն է:

    Այս ծրագրի շրջանակներում օգնություն ստացող երեխաներին ոչ թե անհրաժեշտ է բուժման կուրս կամ նյութական օգնություն, այլ ծնողների, թերապեվտների, բժիշկների և հոգեբանների երկարաժամկետ, ամենօրյա աշխատանք։ Կենտրոնական նյարդային համակարգի և այլ խնդիրներ ունեցող տասնյակ հազարավոր երեխաներ կան: Եվ ցանկացած երեխայի պահանջը` անկախ նրա հիվանդությունից, սերն է, որը նա ստանում է իրեն բարին կամեցողներից և այն մարդկանցից, ովքեր ընդունում եմ նրան այնպիսին, ինչպիսին նա կա։

    Տեխնիկական ապահովվածության տեսանկյունից երեխան պետք է ապահովված լինի իր կյանքն ու կենսակերպը դյուրին դարձնող բոլոր անհրաժեշտ սարքավորումներով` հատուկ սայլակներ, սեղաններ, աթոռներ, լոգարանի համար վերամբարձիչներ, ուղիղ դիրք ապահովող շրջանակներ, հատուկ մարզասարքեր և այլն:

    Սոցիալական և մանկավարժական օգնությունը պետք է ապահովի երեխայի լիարժեք և հնարավորինս անկախ կյանքը` անկախ հիվանդությունից կամ երեխայի յուրահատկությունից: Երեխան պետք է սովորի, շփվի հասակակիցների հետ, հնարավորություն ունենա տիրապետել իր կարողություններին համապատասխան որևէ մասնագիտության, սովորի սեփական խնամքի համար անհրաժեշտ հմտություններ:

    Խնդրում ենք Ձեզ օգնել մեր «յուրահատուկ երեխաներին», նրանց հնարավորություն տալ ունենալ ավելի ակտիվ ու լիարժեք կյանք։ Եկեք պարգևենք նրանց ուրախություն:

    Ձեռք ձեռքի

    Մենք համոզված ենք, որ բարի գործերն օգնության, աջակցության կարիք ունեն։ Մեր «Ձեռք ձեռքի» ծրագիրն ուղղված է նեղ մասնագիտացված հիմնադրամների օժանդակությանը՝ համագործակցություն, փոխօգնություն, ֆինանսական օժանդակություն և այլ համագործակցության ֆորմատի շրջանակներում։
    Այս ծրագրի հիմնական խնդիրներից մեկը՝ բարեգործության և կամավորականության հանրայնացումն է, վերջիններիս արհեստավարժության բարձրացումը։
    Մենք աջակցում ենք բարեգործական, հասարակական և սոցիալապես նշանակալի նախաձեռնություններին Հայաստանում և զարգացնում դրանք։
    Հիմնադրամն ընդունում է նվիրատվություն, որը նախատեսված է այլ՝ ոչ առևտրային կազմակերպությունների համար։ Այս ծրագրով նախատեսված նախաձեռնությունների շահառուներ են հանդիսանում բարեգործական հիմնադրամները։ Արդյունքում ԱԿՈՒՆՔ հիմնադրամը հանդիսանալով կազմակերպություն՝ օգնում է աշխատել այլ ՀԿ-ներին և հիմնադրամներին՝ աջակցելով վերջիններիս նպատակների իրականացմանը։

    Օգնություն տարեցներին

    Հասարակության առջև ծառացած կարևորագույն հարցը՝ առանց հարազատների և մտերիմների մնացած տարեց մարդկանց սոցիալական և հոգեբանական աջակցությունն է։ Այա ծրագրի շրջանակներում մենք իրականացնում ենք տարբեր նախագծեր, որոնք ուղղված են բնակչության առավելապես խոցելի շերտից մեկի՝ տարեցներին օժանդակելունը, օգնությանը, որոնք բնակվում են տներում կամ ծերանոցներում։ Ծրագրի շրջանակներում ապահովում ենք սննդամթերքով, առաջին անհրաժեշտության պարագաներով, դեղորայքով, ինչպես նաև իրականացնում ենք կամավորական գործունեություն և հոգեբանական խորհրդատվություն։

    Մեր վետերանները

    «Ամենաանարդար խաղաղությունը ես կգերադասեի ամենաարդար պատերազմից» – Ցիցերոնի այս խոսքերն արդիական են մինչ օրս։
    Բայց որպեսզի մենք բոլորս ապրենք խաղաղ երկնքի տակ, դրա համար պատերազմում վճարել են մեր զինվորականները՝ կյանքով, առողջությամբ, կորսված տարիներով։ «Մեր վետերանները» ծրագիրն օգնում է Արցախյան պատերազմի վետերաններին կյանքի վերադառնալ քաղաքացիական հասարակությունում, ստանալ որակյալ բժշկական սպասարկում, անհրաժեշտության դեպքում ստանալ հոգեբանական աջակցություն և այն ամենը, ինչն անհրաժեշտ է ֆիզիկական և հոգեբանական ադապտացման համար։

    Անսահման հնարավորություններ

    Սահմանափակ կարողություններով մարդկանց կյանքը պահանջում է հատուկ մասնակցություն և օժանդակություն։ Այս ծրագիրը կոչված է օժանդակել հաշմանդամության տարբեր աստիճան ունեցող մարդկանց լիարժեք կյանքով ապրելուն և հասարակության մեջ ինտեգրացված լինելուն։ Մարդու օրգանիզմի ներուժը երբեմն զարմացնում է, իսկ կամքի ուժն ու հավատը սեփական ուժերին հրաշքներ են գործում, իսկ մեր և ձեր օգնությամբ այդպիսի մարդիկ կարող են ապրել լիարժեք կյանքով և լինել երջանիկ։

    ԱԿՈՒՆՔ

    «Ակունք» ծրագրի շրջանակներում մենք օգնում ենք շահառուներին, որոնք ընդգրկված չեն մեր մյուս ծրագրերում։ Դրանց մեջ են մտնում նաև միանգամյա ծրագրերն ու բարեգործական միջոցառումները՝ սոցիալական, ֆինանսական, մշակութային և կրթական։ Վերոնշյալը արագ անհրաժեշտ օժանդակությունն է մեզ դիմած մարդկանց և կազմակերպություններին։
    Հանգանակելով «Ակունք» ծրագրին՝ մեր նվիրատուները ձևավորում են հիմնադրամի բյուջեն, որը Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ բաշխվում է դրա կարիքն առավելապես ունեցող ծրագրերի և նախագծերի միջև։
    Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի յուրաքանչյուր խնդիր ստանա բարեհաջող լուծում և մեր երախտագիտությունն ենք հայտնում ցուցաբերած վստահության համար։

         Կիսվիր