Գաղտնիության Քաղաքականություն




Հարգելի՛ օգտատեր,

Oգտվելով մեր կայքից (այսուհետ՝ Կայք)՝ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը սույն գաղտնիության քաղաքականության դրույթներին:  

«Ակունք» բարեգործական հիմնադրամը բարձր է գնահատում Ձեր աջակցությունը և ձեռնարկում բոլոր միջոցները Ձեր տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանելու համար: Այս հայտարարությունը անդրադառնում է ինչպես այցելուների կողմից Կայքին տրամադրված տեղեկատվությանը, այնպես էլ նրան, թե ինչպես է Հիմնադրամը վարվում այդ տեղեկատվության հետ: Այդ իսկ պատճառով խնդրում ենք ուշադրությամբ ուսումնասիրել այն:

Կայքի միջոցով հավաքագրվող անձնական տվյալները կիրառվում են միայն Հիմնադրամի նպատակների իրականացման համար, մշակվում են օրենսդրության դրույթների պահպանմամբ և չեն վաճառվում: Կայքից օգտվելիս Ձեր նույնականացման համար Ձեզնից որոշակի ինֆորմացիա պահանջվելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այն կօգտագործվի բացառապես սույն գաղտնիության քաղաքականությամբ սահմանված կարգով:

ԿԱՅՔԻ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Կայքը ստեղծված է հանրային օգտագործման համար։ Հիմնադրամը Կայքի այցելուներից չի պահանջում գրանցվել, տրամադրել անձնական տեղեկատվություն կամ ստեղծել անձնական էջ՝ Կայքը դիտելու կամ Կայքի ֆունկցիոնալ դաշտերից օգտվելու համար. այն հանրամատչելի է: Դուք պարտավոր չեք տրամադրել Ձեզ վերաբերող որևէ անձնական տեղեկատվություն: Նման ձևով Կայքից օգտվելու ժամանակ մենք չենք հսկում կամ հավաքագրում Ձեր անձը նույնականացնող որևէ տեղեկություն:

ՏՎՅԱԼՆԵՐԻ ԱԿՏԻՎ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄ (ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ)

Կան դեպքեր, երբ Կայքի միջոցով հավաքագրվում են տվյալներ (օրինակ՝ գրանցման ձևաթղթերի միջոցով), որոնք Դուք տրամադրում եք Հիմնադրամին՝ այդ մասին նշում կատարելով Կայքում:

Այդպիսի դեպքեր են Կայքի միջոցով կատարվող նվիրաբերությունները։

Որպեսզի Կայքը հնարավորություն ունենա ընդունելու և սպասարկելու Ձեր կողմից կատարված նվիրաբերությունը, այն հարցում է կատարում անհրաժեշտ տեղեկատվության մասին: Մասնավորապես, Ձեր կողմից լրացվում են անուն, ազգանուն, էլ. հասցե, ուղերձ (ցանկության դեպքում):

Այն դեպքում, երբ Դուք ընտրում եք «հրապարակային» տարբերակը, դրանով տալիս եք Ձեր համաձայնությունը Կայքում տեսանելի դարձնել Ձեր կողմից կատարված նվիրաբերության օրը, ամիսը, տարին, Ձեր կողմից նշված անուն ազգանունը,  նվիրաբերության գումարը, ինչպես նաև ուղերձը՝ առկայության դեպքում:

Այն դեպքում, երբ ընտրում եք «գաղտնի» տարբերակը, դրանով համաձայնում եք, որ Կայքում երևան միայն կատարված նվիրաբերության օրը, ամիսը, տարին, գումարի չափը, ինչպես նաև ուղերձը՝ առկայության դեպքում:

Վճարումը կատարելու համար Կայքի միջոցով նաև լրացվում է Ձեր բանկային քարտի համարը: Կայքի միջոցով կատարվող նվիրաբերությունները սպասարկում է “Ամերիաբանկ” բանկը, որի մասին նշում կտեսնեք նվիրաբերություն կատարելիս: Վճարումը կատարելիս օգտագործվում են անվտանգության միջոցառումներ, և տրամադրված տեղեկատվությունը մեզ մնում է անհայտ. դրա գաղտնիությունը կանոնակարգվում է տվյալ հարթակի գաղտնիության պայմաններով և քաղաքականությամբ:

 

ՈՒ՞Մ ԵՆՔ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ՁԵՐ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Ի լրումն ասվածի՝ մենք կարող ենք բացահայտել մեր հավաքած և/կամ Ձեր տրամադրած անձնական տվյալները աշխատակազմի անդամներին, Հիմնադրամին ծառայությունների մատուցման պայմանագրով սպասարկող կողմերին: Մենք կարող ենք նաև տրամադրել Ձեր տվյալները Օրենքով սահմանված կառույցներին (օրինակ՝ հարկային մարմին, պաշտպանության նախարարություն):

Մենք կարող ենք առանց սահմանափակումների հրապարակել նաև մեր այցելուների,  նվիրաբերողների մասին համահավաք տեղեկատվություն, ինչպես նաև տեղեկատվություն, որը չի բացահայտում որևէ անհատի կամ սուբյեկտի ինքնությունը:

Մենք չենք հրապարակի Ձեզ վերաբերող որևէ անձնական տեղեկատվություն այլ կերպ, քան վերը նշված կարգով:

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ժամանակ առ ժամանակ մենք կարող ենք վերանայել մեր գաղտնիության քաղաքականությունը: Մեր Կայքի օգտատերերի անձնական տեղեկատվության նկատմամբ մեր մոտեցումներում շոշափելի փոփոխությունների դեպքում գաղտնիության նոր քաղաքականությունը կհրապարակվի սույն էջում։ Գաղտնիության քաղաքականության վերջին լրամշակման ամսաթիվը նշված է սույն էջի վերնամասում: Խնդրում ենք պարբերաբար հետևել այս էջին՝ դրանում կատարվող փոփոխություններին իրազեկ լինելու համար:

Մարտ/18/2020

   Կիսվիր