Անվտանգ Տավուշ
28.84%
«Ձեռք ձեռքի»֊ն՝ մեր համագործակցության ծրագիրը, սկսում է նոր նախագիծ։
Հուլիսի 12֊15 հակառակորդի կողմից մեր սահմանային գյուղերի գնդակոծումը մեծ վնաս հասցրեց Տավուշի տնտեսությանը եւ բնակչության ունեցվածքին։
Այս պահին տարածաշրջանում իրականացվում են բազմաթիվ վերականգնողական աշխատանքներ, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ցուցաբերվող ագրեսիայի անկանխատեսելի հետևանքների չեզոքացում։
Բնակիչները, ովքեր այս օրերին ստիպված էին փրկել իրենց ընտանիքները և երեխաների կյանքերը, սկսել են վերադառնալ իրենց խաղաղ առօրյային, սակայն մենք գիտակցում ենք, որ իրավիճակը կարող է կրկվել։
Ուժեղ Տավուշը մեր սահմանների ամրացման նախադրյալն է։ Սա այն երաշխիքն է, որ մեր երկիրը կարող է հանգիստ լինել իր քաղաքացիների համար։
Առաջինը ռմբակոծության թիրախ են դառնում դպրոցները և մանկապարտեզները։ Տավուշի մարզում արդեն կառուցվել են ապաստարաններ, բայց դրանք դեռևս բավարար քանակի չեն, և մարդիկ շատ անգամ թաքնվում են իրենց նկուղներում։
Անհրաժեշտ բոլոր չափորոշիչներին համապատասխան ապաստարաններ ստեղծելու համար «Ակունք» հիմնադրամը միանում է Տավուշի դիմակայունության մակարդակի բարձրացմանը միտված ծրագրին՝ ունենալով աջակցության երաշխիք մարզի ղեկավարության և մեր գործընկեր «Պահապան» հիմնադրամի կողմից։
Յուրաքանչյուր անձ, ով ցանկանում է իր ներդրումն ունենալ քաջ և հպարտ մեր հայրենակիցների համար, ովքեր պաշտպանում են մեր սահմանները, կարող են իրենց հանգանակությունները կատարել տվյալ նախաձեռնության շրջանակներում։
Կիսվիր

Comments (0)