Աջակցություն «ԱՐԵՎ — ԵՐԵԽԱՆԵՐ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնին




Նվիրաբերիր հիմա

Աջակցություն «ԱՐԵՎ — ԵՐԵԽԱՆԵՐ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնին

49.36%
«Հատուկ երեխաներ» ծրագրի շրջանակներում սկսում ենք դրամահավաք՝ աջակցելու “ԱՐԵՎ ԵՐԵԽԱՆԵՐ” երեխաների առողջության և զարգացման կենտրոնին։ Կենտրոնը զբաղվում է Դաունի համախտանիշով երեխաների առողջության և զարգացման հիմնախնդրով։ Հավաքված միջոցներն ուղղվելու են կենտրոնի կարիքներին։

 

Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ ուղղություններով.

  • Առողջապահական ծառայություններ բոլոր այն երեխաներին, ում համար դժվար կամ անմատչելի են, սակայն կենսականորեն անհրաժեշտ են այդ ծառայությունները. դրանք հատկապես հատուկ կառույցներում ապրող երեխաներն են, ինչպես նաև սոցիալապես անապահով ու խոցելի ընտանիքների երեխաները:
  • Սոցիալ-հոգեբանական ծառայություններ ինչպես երեխաներին, այնպես էլ նրանց ընտանիքների անդամներին. ԴՀ-ով երեխաներին հոգեբանական աջակցության տրամադրումը ու հոգեշտկիչ աշխատանքների կատարումը նպատակ ունի նպաստելու նրանց սոցիալ-հոգեբանական ադապտացիային: Ընտանիքների անդամների համար հոգեբանական հանդիպումներն իրականացվում են նրանց ծնողավարման հմտությունները զարգացնելու, ինքնօգնության խմբերի միջոցով փորձի փոխանակման ու հոգեբանական աջակցության ապահովման նպատակով:
  • Կրթական-քարոզչական աշխատանքներ. գլխավոր նպատակն է կրթել հասարակությանը ԴՀ-ի առանձնահատկությունների մասին, նվազեցնելու ու վերացնելու խարանն ու խտրականությունը այս երեխաների/մարդկանց նկատմամբ, ինչպես նաև ապահովելու հասարակության ներառականությունը, հարգանքն ու հոգատարությունը «այլ»-ի նկատմամբ:
  • Իրավունքների ջատագովում. այս խումբը բաղկացած է ծնողներից, որոնք առնչվելով տարբեր ոլորտներում առկա բազմաթիվ խնդիրների հետ՝ պատրաստ են երկխոսելու, համագործակցելու և առաջարկություններով հանդես գալու տարբեր պետական գերատեսչություններում՝ համատեղ ու լավագույն որոշումների կայացման համար:
   Կիսվիր

Comments (0)

Write a Comment