Ֆինանսական աջակցություն Այվազյանների ընտանիքին
Չնայած կենցաղային և ֆինանսական խնդիրներին` նրա մայրը արել է ամեն բան, որպեսզի երեխայի հետ զբաղվեն մասնագետները: Ցավոք, դժվարություններն այսքանով չավարտվեցին: Երեխայի մոտ հայտնաբերվեց քաղցկեղ և ախտորոշվեց Յուինգի սարկոմա: 2018թ. աշնանը պրոֆեսոր Ռ. Յոլյանի անվան հեմատոլոգիական կենտրոնին կից մանկական օնկոլոգիայի և արյունաբանական կենտրոնում երեխան անցավ քիմիոթերապիայի կուրս: Դրանից հետո Գուրգենին վիրահատեցին: Այժմ նա ստանում է հետվիրահատական քիմիոթերապիա:
Բուժման ավարտից հետո նրան կմատուցվեն լոգոպեդի, էրգոթերապեվտի և հոգեբանի անվճար ծառայություններ, բայց տղան և մայրիկը օգնության կարիք ունեին դեռ հիվանդանոցում և բուժման ընթացքում:
Կյանքում լինում են շրջաններ, երբ սեփական միջոցներով խնդիրներ լուծելը գրեթե անհնարին է: Եվ այժմ Այվազյանների ընտանիքի կացությունը հենց այդպիսին է: Գուրգենի հիվանդության պահանջներից ելնելով` նրա մայրը ստիպված էր թողնել աշխատանքը և լինել որդու հետ Երևանում, քիմիոթերապիայի կուրսերի դադարների ժամանակահատվածներում ապրել վարձակալված բնակարանում: Ընտանիքի հայրը կրտսեր որդու հետ ապրում էր Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում (ԼՂՀ) և ժամանակավորապես չէր աշխատում, քանի որ Գուրնգենի կրտսեր եղբայրը ուրիշ խնամող չուներ: Այդուհանդերձ ընտանիքը 2 800 000 ՀՀ դրամով վերցրեց տուն` պարտավորվելով ամսական վճարել 100 000 ՀՀ դրամ: Վարձավճարը տալու, տրանսպորտային ծախսերը հոգալու, սնունդ գնելու համար մայրը ստիպված էր ձևակերպել արագ վարկ (294 000 ՀՀ դրամ.) Varks.am-ում բարձր տոկոսադրույքով: Վարկի որոշ մասը հաջողվեց մարել, և վճարման ենթակա մնաց 234 000 ՀՀ դրամ: Վարկը ժամանակին մարել չհաջողվեց ամենօրյա ծախսերի պատճառով, իսկ այդ ժամանակ Գուրգենը ստանում էր իր վերջին քիմիոթերապիան: Վարկը երկարաձգելու համար մայրիկը ստիպված էր 14 օրը մեկ վճարել 22 000 ՀՀ դրամ: Այժմ հայրը գտնվում է Ռուսաստանում` արտագնա աշխատանքի: Նրա աշխատավարձը բավականացնում է տան վարձի և վարկի մասնակի մարման համար: Ահասարսուռ կացություն, որից դուրս գալը կենսական նշանակություն ունի քաղցկեղ ախտորոշմամբ երեխան ունեցղ ընտանիքի համար:
Comments (0)