FAQ

8 Հունիսի, 2021

Ինչպե՞ս կարելի է աջակցել:

Դուք կարող եք տրամադրել ֆինանսական օգնություն՝ նվիրատվություններ անելով մեր ծրագրերին կամ նախագծերին կայքում հասանելի հարմար տարբերակներով դրամական փոխանցումների միջոցով։ Կարող եք բեռնել բանկային մանրամասները և նվիրատվությունները կատարել առձեռն։ Ինչպես նաեւ կարող եք աջակցել Հիմնադրամի գործունեությանը՝ դառնալով կամավոր։

(0) (0)

Ինչպե՞ս ստանալ օգնություն։

Օգնություն ստանալու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված հայտը կամ ուղարկել էլեկտրոնային նամակ [email protected] հասցեին՝ մանրամասն նկարագրելով Ձեր խնդիրը կամ խնդրանքը։ Դիմումին, ինչպես նաև նամակին խնդրում ենք կցել համապատասխան հաստատող փաստաթղթերը: Հոգաբարձուների խորհրդի անդամները, ուսումնասիրելով Ձեր հայտը, որոշում կկայացնեն հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան:

(0) (0)

Ինչպե՞ս դառնալ կամավոր։

Դուք կարող եք դառնալ հիմնադրամի կամավոր՝ լրացնելով հայտը կայքում կամ գրելով [email protected] էլեկտրոնային հասցեին։ Ձեզ հետ կապ կհաստատեն մեր համակարգողները և կհրավիրվեն հարցազրույցի: Դրանից հետո որոշում կկայացավի համագործակցության վերաբերյալ։

(0) (0)

Նշվու՞մ են արդյոք հաշվետվություններում բարերարների անունները:

Բարերարների մասին տեղեկատվությունը շատերին է անհրաժեշտ, և մարդկանց մեծ մասը ցանկանում է իմանալ՝ արդյոք իրենց նվիրատվությունները արվել են, թե ոչ: Այդ պատճառով մենք հրապարակում ենք մեր բարերարների անուններն ու ազգանունները։ Սակայն եթե Դուք չեք ցանկանում, որ Ձեր անունը հրապարակվի, մենք կարող ենք կայքի նվիրատվությունների բաժնում տեղադրել «անանուն» նշանը։ Եթե Դուք նվիրատվությունը կատարել եք առձեռն տարբերակով և ցանկանում է մնալ անանուն, ապա դուք կարող եք ուղարկել նամակ [email protected] էլեկտրոնային հասցեին։

(0) (0)

Ինչու չե՞ն նշվում շահառուների անձնական հեռախոսահամարները և հաշիվները։

Ոչ բոլոր շահառուներն են պատրաստ և հնարավորություն ունեն շփվելու բարերարների հետ։ Եվ նախքան հանդիպումը պետք է հստակեցնել՝ իրենք ցանկություն ունեն որևէ մեկին հանդիպելու։ Իրենց համաձայնությունը ստանալուց հետո արդեն կարելի է մտածել երկու կողմերի շփումները կազմակերպելու մասին։
Սակայն մենք պատասխանատվություն ենք կրում միայն այն միջոցների համար, որոնք մուտքագրվում են մեր հիմնադրամի հաշվեհամարներին։ Քանզի եթե դրամական միջոցները տրամադրվում են անձնական հաշիվների, ընտանիքի կամ անհատ մարդու, մենք չենք կարող որևէ կերպ երաշխավորել, որ դրանք ծախսվել են հայտարարված նպատակներով։

(0) (0)

Ինչպե՞ս են ընտրվում այն մարդիկ, որոնց աջակցում է հիմնադրամը։

Մեր հիմնադրամն օգնում է ինչպես անհատներին և ընտանիքներին, այնպես էլ ոչ առևտրային կազմակերպություններին։ Մեր գործունեությունը սահմանափակված է շահառուների այն շրջանակով, որը սահմանված է հիմնադրամի կանոնադրության մեջ։ Եթե ստացված հայտը համապատասխանում է կանոնադրությամբ սահմանված պահանջներին, այն մանրակրկիտ ստուգում է անցնում, և միայն դրանից հետո հոգաբարձուների խորհրդի անդամները նիստում որոշում են կայացնում աջակցության մասին։

(0) (0)

Ինչպե՞ս կատարել առձեռն նվիրատվություն։

Եթե Դուք չունեք հնարավորություն կամ ցանկություն կատարել նվիրատվություն կայքի միջոցով, կարող եք բեռնել բանկային մանրամասները հետևյալ հղումով՝
https://akunq.org/wp-content/uploads/2020/05/AKUNQ-Bank-Details.pdf և նվիրատվությունը կատարել Ձեզ հարմար որևէ բանկում։

(0) (0)
   Կիսվիր