Միայնակ ծերերը ինքնամեկուսացման մեջ




Նվիրաբերիր հիմա

Միայնակ ծերերը ինքնամեկուսացման մեջ

100%
Վիրուսը մեկուսացրեց բոլորիս, բայց մեր ավագ սերունդը հայտնվեց ավելի ծանր իրավիճակում: Տարեցները համարվում են խոցելի խումբ, նրանց վարակվելու վտանգը շատ ավելի մեծ է, քան մյուսներինը:
Շատ տարեցներ ապրում են միայնակ և հարց է ծագում, թե ինչպե՞ս հաղթահարել այս ստեղծված իրավիճակը, ինչպե՞ս կատարել առօրյա գնումները, վճարումները և, որ ավելի կարևոր է, ինչպե՞ս կարող ենք օգնել, որպեսզի դիմակայեն այս մեկուսացմանը և չկորցնեն հույսը:
Այսօր ամենակարևոր խնդիրներից մեկը միայնակ տարեցների սոցիալական և հոգեբանական աջակցությունն է: Այս կապակցությամբ Ակունք բարեգործական հիմնադրամը սկսում է «Աջակցություն տարեցներին» նոր ծրագիրը, որի շրջանակներում հավաքում ենք նվիրատվություններ «Միայնակ ծերերը մեկուսացման մեջ» ծրագրի համար:
Մեր նպատակն է տարեցներին ապահովվել սննդի զամբյուղով, անձնական հիգիենայի պարագաներով և դեղամիջոցներով (դրանց անհրաժեշտության դեպքում): Եվ անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրանք իրենց ապահով զգան:

Մենք արդեն սկսել ենք իրականացնել նախագիծը և խնդրում ենք ձեզ միանալ:
Կիսվելով այս գրառումամբ և մեկնաբանություն թողնելով դուք կօգնեք, որպեսզի հնարավորինս շատ մարդ իմանան տարեցներին օգնելու այս հնարավորության մասին:

«Տարեցներին» նշումով ստացված բոլոր միջոցները կուղղվեն այս ծրագրի իրականացմանը:
Միասին մենք կարող ենք ավելին🤝

   Կիսվիր

Comments (0)

Write a Comment