Ակունք հիմնադրամ




ԱԿՈՒՆՔ բարեգործական հիմնադրամի առաքելությունն է աջակցել Հայաստանի Հանրապետության խոցելի խմբերին և զարգացնել համահայկական կամավորական շարժումը

«Ակունք» հիմնադրամը հիմնվել է 24/Հուլիս/2019թ.-ին գործարար Գրիգոր Դանիելյանի կողմից, որպես բարեգործական նախաձեռնություն:

Առաքելությունը

  • Սոցիալական, հոգեբանական և տեխնիկական աջակցություն Հայաստանի բնակչության խոցելի խմբերին։
  • Օգնություն դժվարին կացության մեջ հայտնված մարդկանց, հաշմանդամներին, զարգացման յուրահատկություններ ունեցող երեխաներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց։
  • Աջակցություն զարգացման յուրահատկություններով երեխաներին խնամող, նրանց դաստիարակությամբ և կրթությամբ զբաղվող, մասնագիտացված պետական և ոչ առևտրային կազմակերպություններին։
  • Հասարակության տարբեր շերտերի ներգրավումը կամավոր բարեգործական աշխատանքներում։

Արժեքները

  • Մարդկային կյանքը: Սա հիմնաքարային արժեքն է, որի շուրջ կառուցված է «Ակունք» հիմնադրամի ամբողջ գործունեությունը։
  • Վստահություն։ Մենք հավատում  ենք, որ միայն վստահությունն ու աջակցությունն են օգնում հասնել անհավանական արդյունքների։
  • Թափանցիկություն։ Մենք աշխատում ենք ամբողջական թափանցիկության սկզբունքով և պարբերաբար ազատ հասանելիությամբ հրապարակում ենք հիմնադրամի գործունեության հաշվետվությունները։
  • Մասնագիտական բարձր մակարդակ։ Մենք անվերապահ պատասխանատվությամբ և լրջությամբ ենք մոտենում մեր նախագծերի իրականացմանը:

Հոգաբարձուների խորհրդի անդամները

Գրիգոր Դանիելյան

Հիմնադիր, «Ակունք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ձեռնարկատեր

Տիգրան Փարվանյան

«Ակունք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

Էներգետիկ բաժնի մասնագետ

        Արթուր Մկրտչյան

        «Ակունք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ

        Ինժեներ-մեխանիկ

        Պաշտոնական փաստաթղթեր

           Поделиться