Անձրևի երեխաներ – այդպես են անվանում աուտիզմ ունեցող երեխաներին։ Այս երեխաները ավեի լավը կամ ավելի վատը չեն, նրանք պարզապես ուրիշ են, յուրահատուկ, իրենց սեփական աշխարհընկալմամբ և մարդկանց հանդեպ վերաբերմունքով։ Ստեղծագործ, շնորհալի և տաղանդավոր լինելով՝ նրանք դառնում են հիանալի նկարիչներ, երաժիշտներ, մաթեմատիկնոսներ և ֆիզիկոսներ։
Մասնագետները պնդում են, որ այս երեխաները կարողանում են ամբողջությամբ խորասուզվել գործի մեջ և հասնել նշանակալի բարձունքի։ Բայց դրանում նրանց անհրաժեշտ է մտերիմների օգնությունը և աջակցությունը։
Մենք որոշել ենք պատմել, թե ինչ է աուտիզմը, ինչպես է այն հայտնվում և ինչ պետք է անեն ծնողները, երբ իմանում են, որ իրենց երեխայի մոտ ախտորոշվել է աուտիզմ։
Աուտիզմը հոգեկան և հոգեբանական զարգացման յուրահատկություն է, որում նկատվում է հուզական դրսևորումների և շփման պակաս։ Աուտիզմ ունեցող մարդը չի կարող արտահայտել զգացմունքները այնպես, ինչպես մենք ենք հասկանում։
Ինչպե՞ս է տեսնում աշխարհը աուտիզմ ունեցող երեխան․
Սովորաբար, երեխան ընդունակ չէ ստեղծել եւ միացնել որոշակի գործողությունների համախումբ։ Արտաքին ազդեցությունները (ձայներ, հպում, լույս եւ այլն) նյարդայնացնում են նրան, որի պատճառով էլ երեխան փախչում է անգամ մտերիմ մարդկանցից։
Առաջին նշանները, որոնք կարող են նկատել ծնողները։
Վաղ աուտիզմին բնորոշ են 4 հիմնական կլինիկական նշաններ՝
– Հաղորդակցության խանգարումներ,
– Հաղորդակցության խանգարումներ,
– Կարծրատիպային վարքագիծ,
– Կլինիկական նշանների վաղ հայտնվելը նախադպրոցական տարիքի երեխաների մոտ ( 1-3 տարեկան)։
Եթե երեխայի ծնողները երեխայի կյանքի առաջին տարում նկատել են աուտիզմի կլինիկային բնորոշ նշաններ, ապա միանշանակ պետք է դիմել մասնագետի։ Ինչքան շուտ են մասնագետները բացահայտում երեխային և սկսում զբաղվել նրա հետ, այնքան մեծ են հասարակությանը ադապտացվելու նրա շանսերը։
Գոյություն ունեն բազմաթիվ մեթոդներ, որոնք օգնում են երեխային կապ հաստատել հասարակության հետ և սովորել ինքնուրույն ապրել։ Երեխայի ծնողները միշտ պետք է խորհրդակցեն մասնագետների և բժիշկների հետ, պետք է զբաղվեն երեխայի հետ տանը և հատուկ հաստատություններում։
Ներկայումս Երևանում կան աուտիզմ ունեցող երեխաներին օգնող բազմաթիվ կենտրոններ, դրանցից են՝
- «Քայլ առաջ» սոցիալական հասարակական կազմակերպություն,
- «ԱրԲեՍ» առողջության կենտրոն,
- «Ծիլ Բուսաց» մանկապատանեկան գեղագիտական կենտոն։
Այս և նմանատիպ այլ կենտրոններում և կազմակերպություններում երեխաներին տրամադրում են անհատական զբաղմունքի մեթոդներ, սովորեցնում են անհրաժեշտ հմտություններ, ինչպես նաև տալիս են ճիշտ ուղղություն ծնողներին՝ տնային պարապունքների համար, խորհրդակցում են նրանց հետ և այլն։
Աուտիզմ ունեցող երեխաների ծնողների համար կարևոր է իմանալ, որ աուտիզմը դատավճիռ չէ։ Ճիշտ խնամքն իրենից ենթադրում է՝ կանոնավոր պարապունքներ մասնագետների հետ, ընտանիքում բարենպաստ միջավայր, սեր և աջակցություն երեխայի հանդեպ՝ լիարժեք մարդ մեծանալու համար, ով ընդունակ կլինի կրթություն ստանալ, աշխատել և ընտանիք կազմել։
Միասին Դուք կարող եք շրջել սարեր և անել անհնարինը։