Աջակցություն Երևանի հատուկ կրթական համալիրում լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար «Աղի սենյակ» (հալոթերապիայի սենյակ) ծրագրի իրականացմանը




Նվիրաբերիր հիմա

Աջակցություն Երևանի հատուկ կրթական համալիրում լսողության խնդիրներ ունեցող երեխաների համար «Աղի սենյակ» (հալոթերապիայի սենյակ) ծրագրի իրականացմանը

100%
 

Հալոթերապիան բուժման մեթոդ է, որը հիմնված է շնչառական թերապիայի վրա` արհեստական աղային քարանձավներում ապահովվող կլիմայի շնորհիվ:

Աղի սենյակներում անցկացվող սեանսները երեխաների իմունային համակարգը ամրապնդող ամենաանվտանգ և արդյունավետ մեթոդներից է: Մագնեզիումի իոնների, կալցիումի, նատրիումի և բրոմի պարունակությունը օդում մաքրում է շնչառության օրգանները` բրոնխները, թոքերը, մանրէներից և բակտերիաներից` իր արդյունքներով լիովին փոխարինելով ծովային օդով թերապիան ծովափնյա հանգստավայրերում: Իսկ թթվածնով հագեցած արյունը աղային գոլորշիների ազդեցության տակ հանգստացնում է երեխայի նյարդային համակարգը: Հալոթերապիայի մի քանի սեանսներից հետո հարբուխով, խզզոցներով, հազի նոպաներով երեխաների վիճակը զգալիորեն բարելավվում է, ինչը արագացնում է ապաքինումը` առանց դեղորայք օգտագործելու:

Ժամանակակից աղի սենյակները ոչ միայն առաջարկում են ոչ ավանդական բուժման մեթոդ, այլև հանդիսանում են լավ ինքնազգացողության և բարձր տրամադրության աղբյուր:

Ըստ տարբեր փորձագիտական գնահատականների` թերապիայի արդյունավետությունը հասնում է 80-90%-ի: Իսկ մեթոդն էլ ամբողջովին անվնաս է և չունի կողմնակի ազդեցություն: Այն լավ համադրվում է այլ ֆիզիոթերապեվտիկ բուժման մեթոդների հետ և ունի ազդեցության լայն շրջանակ, որն ընդգրկում է հատկապես շնչառական և նյարդային համակարգերի հիվանդությունները:

Մեր ոգևորվածությունն անսահման է, քանի որ այս նախագիծը լսողության խնդիրներ ունեցող 120 երեխաներին հատուկ վերարտադրված միջավայրի շնորհիվ տվեց իմունիտետը, առողջությունը, ինքնազգացողությունը և տրամադրությունը բարելավելու հնարավորություն:

Ծրագրի նպատակը

Բարելավել համալիրի աշակերտների իմունիտետը և առողջությունը: Թողնել հանգստացնող ազդեցություն, օգնել հաղթահարել մշտական հոգնածությունը:

Ինչ է արվել

Մեր հիմնադրամը օգնեց ավարտին հասցնել «Աղային քարանձավ»` կարևոր և անհրաժեշտ ծրագիրը, որի սկիզբը դրել էին «Salzgrotte» աղային քարանձավների ցանցը և Armenian Charity Runners Team-ը:

Քարանձավանման սենյակը պատված է աղով, ունի աղը իոնացնող սարքավորում, գեղեցիկ դեկորատիվ լուծումներ, լուսավորություն, տաք հատակ, հեռուստացույց և տեսագրման սարքեր:

   Կիսվիր

Comments (0)

Write a Comment