Գիտական ամանորյա շոու Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի համար




Նվիրաբերիր հիմա

Գիտական ամանորյա շոու Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի համար

100%
Ցանկացած երեխա ի ծնե շատ հետաքրքրասեր է: Այդ պատճառով էլ նրանք հաճախ են տալիս «Ինչո՞ւ» հարցը: Ինչո՞ւ է ջուրը հեղուկ վիճակում, ինչո՞ւ է թեյնիկից գոլորշի դուրս գալիս, ինչո՞ւ է հալվում ձյունը ու ևս հարյուրավոր ինչուներ ամեն օր:

«Ակունք» հիմնադրամը Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի համար պատրաստել էր նվեր` ամանորյա գիտական շոու: Այս գունագեղ շոուի նպատակն է ոչ միայն զվարճացնել երեխաներին, այլև գիտության հանդեպ հետաքրքրություն առաջացնել: Իսկ ի՞նչը կարող է ավելի հետաքրքիր լինել, քան գիտությունը խաղի տեսքով:

Ծրագրի նպատակը

Երեխաների համար կազմակերպել գիտական շոու, որը, միգուցե, նրանց կդրդի հետաքրքրվել քիմիայով և ֆիզիկայով:

Ինչ է արվել

Գիտական շոուն կազմակերպել են մասնագետներ, ովքեր կազմակերպել են ոչ միայն փորձերով, պայթյուններով և կրակով գրավիչ շոու, այլ նաև ապահովել են անվտանգությունը:

   Կիսվիր

Comments (0)

Write a Comment