
Երևանի թիվ 17 հատուկ դպրոցի Ավազային թերապիայի սենյակ հենաշարժական ապարատի խնդիրներ ունեցող երեխաների համար
Ծրագրի նպատակը
– Շարժումների կառավարման, մանր մոտորիկայի, տարածության մեջ կողմնորոշվելու ունակության զարգացում:
– Դրական հաղորդակցման հմտությունների ձևավորում:
– Ինտեգրման գործընթացի խթանում:
– Հիշողության, ուշադրության և տարածական երևակայության զարգացում:
– Հոգեբանական խնդիրների լուծում:
– Ստեղծագործական հմտությունների և երևակայության զարգացում:
Ինչ է արվել
Հիմնադրամի շնորհիվ սենյակում հայտնվել են
1.Ավազային խաղերի համար նախատեսված երկու սեղան` տարբեր բարձրությունների հանվող փականներով, որպեսզի դրանցից կարողանան օգտվել և՛ աթոռին նստել չկարողացող երեխաները, և՛ անվասայլակների վրա տեղաշարժվող երեխաները:
2. Ավազով նկարելու համար նախատեսված լուսավորությամբ սեղան` հեքիաթային պատկերներ ստեղծելու համար: Սեղանը նախատեսված է երեխայի հետ մասնագետի անհատական աշխատանքի համար:
3. Դասական Յունգայական ավազաման լազուր հատակով, որը ստեղծում է երկնքի և ծովի տպավորություն:
4. Տարբեր բարձրությունների ոտնային հենակների հավաքածու (5 կտոր), որոնք անհրաժեշտ են, որպեսզի աշխատանքի ընթացքում երեխաների ոտքերը օդում չմնան:
5. Խաղերի պարագաների համար նախատեսված երկու պահարան:
6. Երեք կախովի դարակներ:
7. Նկարչական պարագաների համար նախատեսված բարձր կողամասերով անվավոր տուփ:
8. Նկարչական չորս տաղավար:
9. Հինգ մոլբերտ, որոնք նախատեսված են յոթ երեխաների միաժամանակյա նկարչության համար:
10. Նաև նկարչական և արվեստի պարագաներ, պահոցներ մանր խաղալիքների համար:
Comments (0)