ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ




Քաղաքացին, կամավորի կարգավիճակով (այսուհետ՝ «Կամավոր») միանալով «Ակունք» բարեգործական հիմնադրամի (այսուհետ՝ «Բարեգործ») կողմից իրականացվող բարեգործական ծրագրերին (այսուհետ՝ «Բարեգործական ծրագիր»), հայտնում է իր համաձայնությունը հետևյալ պայմաններին՝

  • Կամավորը Բարեգործական ծրագրերին միանում է կամավորության սկզբունքով, բացառապես իր կամքով և կամահայտնությամբ:
  • Կամավորը Բարեգործական ծրագրերին մասնակցում է միանվագ, պարբերական կամ մշտական հիմունքներով և անհատույց:
  • Կամավորի մասնակցությունը բարեգործական ծրագրերին կարող է արտահայտվել կազմակերպչական կամ ֆիզիկական բնույթի գործողություններով կամ Բարեգործական ծրագրերի բովանդակությամբ պայմանավորված այլ օժանդակությամբ՝ Բարեգործի հանձնարարությամբ:
  • Բարեգործական ծրագրի իրականացումը համակարգում և ղեկավարում է Բարեգործը:
  • Բարեգործը Բարեգործական ծրագրի ղեկավարի միջոցով Կամավորին տալիս է հանձնարարություններ՝ բանավոր կամ գրավոր, հեռախոսակապով կամ կապի տեխնիկական այլ միջոցներով, այդ թվում՝ էլեկտրոնային փոստով, sms-հաղորդագրություններով կամ այլ եղանակով:
  • Կամավորը հաշվետու է Բարեգործին:
  • Կամավորը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել իր մասնակցությունը Բարեգործական ծրագրերին, ինչի համար անհրաժեշտ է նախապես տեղյակ պահել Բարեգործին՝ ծրագրերում մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ նամակն ուղարկելով akunqbox@gmail.com էլ․ փոստի հասցեին։
  • Կամավորը՝ միանալով Բարեգործական ծրագրին, Բարեգործին փոխանցում է անձնական տվյալներ (անուն-ազգանուն, հեռախոսի համար կամ այլ), որոնք Բարեգործը կարող է փոխանցել երրորդ անձանց՝ բացառապես Բարեգործական ծրագրերի իրականացման նպատակներով օգտագործելու համար:
   Կիսվիր