
«ԱԿՈՒՆՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆ Է ԱՋԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՑԵԼԻ ԽՄԲԵՐԻՆ ԵՒ ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ
«ԱԿՈՒՆՔ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ ՍՏԵՂԾՎԵԼ Է 2019Թ.-Ի ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ ԳՈՐԾԱՐԱՐ ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ՝ ՈՐՊԵՍ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ:
Մեր նպատակներն են՝
- Սոցիալական, հոգեբանական և տեխնիկական աջակցություն Հայաստանի բնակչության խոցելի խմբերին։
- Տրամադրել օգնություն դժվարին կացության մեջ հայտնված մարդկանց, հաշմանդամներին, զարգացման յուրահատկություններ ունեցող երեխաներին, Արցախյան ազատագրական պայքարի մասնակիցներին, սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանց։
- Աջակցություն զարգացման յուրահատկություններով երեխաներին խնամող, նրանց դաստիարակությամբ և կրթությամբ զբաղվող, մասնագիտացված պետական և ոչ առևտրային կազմակերպություններին։
- Հասարակության տարբեր շերտերի ներգրավումը կամավոր բարեգործական աշխատանքներում։