Միայնակ ծերերը ինքնամեկուսացման մեջ




Նվիրաբերիր հիմա

Միայնակ ծերերը ինքնամեկուսացման մեջ

100%
Վիրուսը մեկուսացրեց բոլորիս, սակայն տարեցները հայտնվեցին ավելի ծանր իրավիճակում, քանի որ նրանք ընդգրկված են կորոնավիրուսի ռիսկային խմբում։

Նրանցից շատերն ապրում են միայնակ, և հարց է ծագում՝ ինչպե՞ս հաղթահարել ստեղծված իրավիճակը՝ կատարել առօրյա գնումներ, վճարումներ և, որ ավելի կարևոր է, օգնել հաղթահարել մեկուսացման հետևանքով առաջացած խնդիրներն ու չհուսահատվել: Այստեղ կարևոր է նաև ապահովել նրանց սոցիալ-հոգեբանական աջակցությամբ։

Այս նպատակով «Աջակցություն տարեցներին» ծրագրի շրջանակներում ավարտվեց նվիրատվությունների հավաքագրումն՝ ուղղված «Միայնակ ծերերը մեկուսացման մեջ» ծրագրին: Հավաքված գումարն օգտագործվել է մթերք, անձնական հիգիենայի պարագաներ և դեղորայք ձեռք բերելու նպատակով։ Մենք փորձեցինք անել առավելագույնը, որպեսզի մեծահասակներն ունենան ապահովության զգացողություն և հաղթահարեն կորոնավիրուսային վարակով պայմանավորված դժվարին շրջանը։

   Կիսվիր

Comments (0)

Write a Comment