Սենսորադինամիկ «Օգնի՛ր-սենյակ»




Նվիրաբերիր հիմա

Սենսորադինամիկ «Օգնի՛ր-սենյակ»

100%
Սենսորադինամիկ «Օգնի՛ր-սենյակ»-ը թույլ կտա N17 հատուկ դպրոցի սաներին շատ ավելի արագ յուրացնել և ամրապնդել նոր հմտություններ, հաղթահարել շարժողական անճարակությունը, ագրեսիվ վիճակները, նվազեցնել անհանգստությունը, ինչպես նաև հասնել հուզական ներդաշնակության, զարգացնել ընկալողունակությունը և այլն։
Փրկիչ սենյակի գերնպատակն է նպաստել երեխաների զարգացմանը նրանց իսկ մարմնի և շարժումների յուրացման միջոցով։ Այսպիսի «Օգնի՛ր-սենյակ»-ը թույլ կտա ստեղծել մի տարածություն, որտեղ հատուկ կարիքներ ունեցող երեխան սեփական շարժումների և զգայական ընկալման միջոցով կկարողանա ճանաչել ինչպես իր ներքին, այնպես էլ արտաքին աշխարհը։
Շարժողական զգայունությունը կնպաստի մաշկային ընկալիչների ակտիվացմանը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա ինչպես երեխայի մարմնի պատկերի, այնպես էլ արտաքին աշխարհում վերջինիս ինքնագիտակցության ձևավորման վրա։
Շարժողական ակտիվությունը նպաստում է նաև մտավոր գործունեությանը․ իր մարմնի ճկունության, ճարպկության, հավասարակշռության և կոորդինացիայի միջոցով երեխան կատարում է մտավոր զարգացմանը միտված ամենատարբեր առաջադրանքներ։ Հավասարակշռության և կոորդինացիայի պահպանման շնորհիվ ակտիվանում է գլխուղեղի աջ և ձախ կիսագնդերի աշխատանքը, ստեղծվում են նոր իրավիճակներ, որոնք թույլ են տալիս երեխային ինքնուրույն որոշումների կայացման նոր ձևեր յուրացնել, ակտիվանում են նաև տեսողությունը, լսողությունը, շոշափողական ընկալունակությունը, վեստիբուլյար ապարատը։
Ֆիզիկական ճիշտ ընտրված ակտիվության շնորհիվ բարելավվում է երեխայի՝ սեփական շարժումները կառավարելու և արտաքին միջավայրի հետ դրանք համապատասխանեցնելու կարողությունը։
Բացի այդ՝ նման սենյակի ստեղծումը թույլ կտա դպրոցի ուսուցիչներին և մասնագետներին ուսումնասիրել երեխաների վարքագծային, հատկապես շեղվող վարքագծային (ագրեսիվ կամ ավտոագրեսիվ վարք) առանձնահատկությունները, ինչպես նաև վերհանել և սաների հետ հետագա աշխատանքների ընթացքում հաշվի առնել հուզական-վարքագծային վիճակի վրա զգալի ազդեցություն ունեցող գործոնները։
   Կիսվիր

Comments (0)

Write a Comment