Խեցեգործության սենյակի բացումը «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնում




Նվիրաբերիր հիմա

Խեցեգործության սենյակի բացումը «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնում

100%
«Ակունք» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնում արդեն գործում է խեցեգործության սենյակ։ Խեցեգործությունը համարվում է արտ-թերապիայի ամենաարդյունավետ մեթոդներից մեկը, հատկապես երբ խոսքը հատուկ երեխաների մասին է: Այն օգնում է զարգացնել երեխաների ստեղծագործական և սոցիալական հմտությունները, որոնք նրանց շատ անհրաժեշտ են ապագայում՝ ինքնուրույն կյանք վարելու համար:  «Փրկիչ սենյակ» ծրագրի շրջանակներում 850,000 դրամ հատկացվեց «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնին խեցեգործության սենյակի ստեղծման և կահավորման համար: Այս գումարով ձեռք բերվեցին խեցեգործության անիվ, մուֆելային վառարան, կավ և չորացման պահարան: Կենտրոնի սաները մեծ ոգևորությամբ ընդունուցին նոր առարական: «Ձեռք ձեռքի» վերականգնողական կենտրոնն իր հոգածության տակ ունի աուտիզմի ախտորոշմամբ 65 սան: «Ակունք» բարեգործական հիմնադրամն իր առջև խնդիր է դրել աջակցել և օգնել հատուկ կարիքներ ունեցող երեխաներին ապրել ավելի լավ կյանքով: «Փրկիչ սենյակ»-ը  մեր ծրագրերից մեկն է, որի նպատակն է օժանդակել հատուկ կարիքներ ունեցող երեխաների վերականգնողական թերապիա իրականացնելու համար նախատեսված սենյակների ստեղծմանը և բարելավմանը: 

Մենք անչափ շնորհակալ ենք բոլորին, ովքեր իրենց պատրաստակամությամբ և նվիրատվություններով օգնեցին մեզ իրականացնել այս ծրագիրը։

 

   Կիսվիր

Comments (0)

Write a Comment