Արտագնա մշակութային միջոցառում Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի երեխաների համար
Իսկ թատրոնը երեխաների համար նախևառաջ բեմականացումն է, որը հասանելի է մանկական ընկալմանը: Թատրոնը գիտելիքներ է տալիս երեխաներին շրջակա աշխարհի մասին, սովորեցնում է տարբերել բարին ու չարը, կարեկցանք է առաջացնում և ուրիշին օգնելու ցանկություն: Մանկական թատրոնում չկա ողբերգական ավարտ. բոլոր ներկայացումներն ունեն լավ ու բարի ավարտ, իսկ չար հերոսները միշտ հասկանում են իրենց սխալը:
Ծրագրի նպատակը
Աբովյանի երեխաների աջակցության կենտրոնի` դժվարին կացության մեջ հայտնված երեխաների համար զարգացում և մշակութային դաստիարակություն:
Ինչ է արվել
«Ակունք» հիմնադրամը հնարավորություն է տվել երեխաներին այցելել «Ալադդին» հեքիաթի վառ ու գունեղ ներկայացման պրեմիերան, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 29-ին Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում:
Հիմնադրամը կազմակերպել է 30 երեխաների և 3 մեծերի տեղափոխությունը Աբովյան քաղաքից դեպի Երևան: Գնվել է 33 տոմս ներկայացման պրեմիերայի համար: Ներկայացման ավարտից հետո երեխաներին և իրենց ուղեկցորդներին տարել են հետ` Աբովյան:
Comments (0)