
Սենսորադինամիկ «Օգնի՛ր-սենյակ»
100%

Հիմնական նպատակը երեխայի զարգացումն է սեփական մարմնի և շարժումների յուրացման օգնությամբ։ «Օգնի՛ր սենյակ»-ը թույլ է տալիս ստեղծել տարածություն, որտեղ առանձնահատուկ երեխան կարող է ճանաչել թե՛ իր ներաշխարհը, թե՛ շրջապատող աշխարհը շարժումների և սենսորային զգացողությունների օգնությամբ։
Շարժողական զգայունությունը խթանում է մաշկային ընկալիչների ակտիվացումը, ինչը բարենպաստ ազդեցություն է թողնում ինչպես երեխայի մարմնի, այնպես էլ արտաքին աշխարհում վերջինիս ինքնագիտակցության ձևավորման վրա։
Բացի այդ, այսօրինակ սենյակը դպրոցի ուսուցիչներին ու մասնագետներին հնարավորություն կընձեռի երեխաների վարքի առանձնահատկություններն ուսումնասիրելու, ինչպես նաև երեխայի էմոցիոնալ-վարքային վիճակի վրա ազդող գործոնները բացահայտելու և դաստիարակչական գործընթացում դրանք հաշվի առնելու համար։
Comments (0)