«Արևի մանուկներ» առողջության և զարգացման մանկական կենտրոնի լոգոպեդիկ պարապմունքների համար նախատեսված «Սեղան-բոբատ»




Նվիրաբերիր հիմա

«Արևի մանուկներ» առողջության և զարգացման մանկական կենտրոնի լոգոպեդիկ պարապմունքների համար նախատեսված «Սեղան-բոբատ»

100%
Դաունի համախտանիշով երեխաների ամենամեծ խնդիրներից մեկը խոսքի դանդաղ զարգացումն է: Շատ հաճախ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ ընդհանրապես չեն խոսում կամ էլ անքան դանդաղ են խոսում, որ ծայրահեղ դժվարացնում է նրանց ուսուցումը մարդանց հետ շփվելու միջոցով, ինչը և խանգարում է նրանց որևէ կերպ ազդել շրջակա աշխարհում կատարվող իրադարձությունների վրա և ավելի լավ ճանաչել այն:

Դաունի համախտանիշով երեխաների խոսքային նկարագրին բնորոշ է բառապաշարի աղքատությունը, խոսքերն ավելի շուտ են ընկալվում, քան արտաբերվում, երեխաների մեծամասնության մոտ խոսքը պարզ չէ, խեղված է ձայների արտաբերումը, և խոսքի զարգացման բոլոր փուլերում առաջանում են բազմաթիվ խնդիրներ` խոսքի կառուցումից մինչև արտասանություն և հնչյունաբանություն:

Ծրագրի նպատակը

Դաունի համախտանիշով երեխայի խոսքի ուսումնասիրությունը, շտկումը և հետագա զարգացումը խթանող պայմանների ստեղծում` նրա համար հասարակության մեջ հեշտ ինտեգրվելու նպատակով:

Ինչ է արվել

Ձեռք է բերվել «Սեղանբոբատ» լոգոպեդիկ պարապմունքների համար, հատուկ աթոռ, շարժական հայելի:

   Կիսվիր

Comments (0)

Write a Comment