Յուրահատուկ երեխաներ




Նվիրաբերիր հիմա

Յուրահատուկ երեխաներ

4.75%
Այս ծրագիրը զարգացման յուրահատկություններ ունեցող երեխաների աջակցության մեր ամենաընդգրկուն ծրագիրն է:

Այս ծրագրի շրջանակներում օգնություն ստացող երեխաներին ոչ թե անհրաժեշտ է բուժման կուրս կամ նյութական օգնություն, այլ ծնողների, թերապեվտների, բժիշկների և հոգեբանների երկարաժամկետ, ամենօրյա աշխատանք։ Կենտրոնական նյարդային համակարգի և այլ խնդիրներ ունեցող տասնյակ հազարավոր երեխաներ կան: Եվ ցանկացած երեխայի պահանջը` անկախ նրա հիվանդությունից, սերն է, որը նա ստանում է իրեն բարին կամեցողներից և այն մարդկանցից, ովքեր ընդունում եմ նրան այնպիսին, ինչպիսին նա կա։

Տեխնիկական ապահովվածության տեսանկյունից երեխան պետք է ապահովված լինի իր կյանքն ու կենսակերպը դյուրին դարձնող բոլոր անհրաժեշտ սարքավորումներով` հատուկ սայլակներ, սեղաններ, աթոռներ, լոգարանի համար վերամբարձիչներ, ուղիղ դիրք ապահովող շրջանակներ, հատուկ մարզասարքեր և այլն:

Սոցիալական և մանկավարժական օգնությունը պետք է ապահովի երեխայի լիարժեք և հնարավորինս անկախ կյանքը` անկախ հիվանդությունից կամ երեխայի յուրահատկությունից: Երեխան պետք է սովորի, շփվի հասակակիցների հետ, հնարավորություն ունենա տիրապետել իր կարողություններին համապատասխան որևէ մասնագիտության, սովորի սեփական խնամքի համար անհրաժեշտ հմտություններ:

Խնդրում ենք Ձեզ օգնել մեր «յուրահատուկ երեխաներին», նրանց հնարավորություն տալ ունենալ ավելի ակտիվ ու լիարժեք կյանք։ Եկեք պարգևենք նրանց ուրախություն:

   Կիսվիր

Comments (0)

Write a Comment